կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հունաստանը պատրաստ է տասնյակ միլիոն եվրոյի զինամթերք վաճառել Կիևին

Հունաստանը պատրաստ է տասնյակ միլիոն եվրոյի զինամթերք վաճառել Կիևին

Հունաստանը կարող է Ուկրաինային վաճառել պիտանելիության ժամկետը լրացող տասնյակ միլիոն եվրոյի զենք։ Այդ մասին Real Fm-ի հետ հարցազրույցում ասել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը։

Լրագրողը նախարարին խնդրել է մեկնաբանել տեղեկությունը, թե ԱՄՆ-ը Հունաստանից զենք է խնդրում Ուկրաինայի համար՝ որպես փոխհատուցում Աթենքին F-35 կործանիչների վաճառքին։ Հունվարի սկզբին հաղորդվել էր, որ Հունաստանը հինգերորդ սերնդի F-35 կործանիչներ կստանա՝ համաձայն պայմանավորվածությունների։

«Կա զինամթերք, որի պիտանելիության ժամկետը կսպառվի տեսանելի ապագայում, դա նշանակում է, որ ինչ-որ պահի մենք ստիպված կլինենք դրանք փոխարինել: Հնարավոր է նաև դրանք վաճառել»,- բացատրել է Դենդիասը և վստահեցրել, որ «դա շատ մեծ եկամուտ կբերի Հունաստանի զինված ուժերին»։

  • Կիսվել: