երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Հունաստանում անձրևներն օգնում են հրդեհների մարմանը

Հունաստանում անձրևներն օգնում են հրդեհների մարմանը

Հունաստանում չորեքշաբթի գիշերը տեղացած անձրևը նշանակալիորեն օգնել է անտառային հրդեհների դեմ պայքարում: Անձրևը իրավիճակը բավականին բարելավել է հատկապես Եվբեա կղզում և Պելոպոնես թերակղզում:

Վարորդներն իրենց ուրախությունն արտահայտել են մեքենաների ազդանշանների «համերգով»:
 

Այնուամենայնիվ, հրշեջները զգուշացնում են՝ վտանգը դեռ չի անցել: Բազմաթիվ վայրերում դեռ կրակը ամբողջովին չի մարվել, և հնարավոր է՝  նոր հրդեհներ բռնկվեն: Ընդ որում, երկրում շարունակվում են ուժեղ քամիները:

Հրդեհներ են բռնկվել նաև Աթենքի արևմտյան շրջաններում և երկրի հյուսիսում գտնվող Քաղկեդոնյան թերակղզում, սակայն դրանք կարողացել են արագ մարել, մի մասն էլ վերահսկողության տակ վերցնել:

  • Կիսվել: