երեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2025
Հունաստանում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Հունաստանում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Հունաստանում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կրետե կղզու մոտ գտնվող ծովային տարածքում, հայտնել է Աթենքի համալսարանի սեյսմոլոգիական լաբորատորիան, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Նշվում է, որ ցնցումները գրանցվել են Կրետե կղզու մոտ գտնվող ծովային տարածքում՝ Ռեթիմնոն քաղաքից 50 կիլոմետր, Գավդոս կղզուց 15 կիլոմետր հեռավորության վրա։

Օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։ Փլուզումների և տուժածների մասին տեղեկատվություն չի հաղորդվում։

 

  • Կիսվել: