ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հունաստանն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում վերջին ռազմական բախումների և զորամիավորումների առաջխաղացման առնչությամբ

Հունաստանն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում վերջին ռազմական բախումների և զորամիավորումների առաջխաղացման առնչությամբ

Հունաստանը հայտնում է իր անհանգստությունը Լեռնային Ղարաբաղում վերջին ռազմական բախումների և զորամիավորումների առաջխաղացման առնչությամբ։ Այս մասին ասվում է Հունաստանի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ։

«Մենք կոչ ենք անում դադարեցնել այդ գործողությունները, զորամիավորումներին վերադառնալ ելման դիրքեր և պահպանել կրակի դադարեցման վերաբերյալ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը»,- մասնավորապես ասված է Հունաստանի արտաքին գերատեսչության տարածած հաղորդագրությունում։

  • Կիսվել: