կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Հունաստանի և Թուրքիայի հարաբերություններում նկատվում է մեղմացում. Միցոտակիս

Հունաստանի և Թուրքիայի հարաբերություններում նկատվում է մեղմացում. Միցոտակիս

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի ելույթում անդրադարձել է մի շարք հարցերի, այդ թվում նաև Թուրքիայի հետ հարաբերություններին, գրում է ermenihaber.am-ը:

Նա հայտնել է, որ 2023-ի փետրվարին Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո Հունաստանի և Թուրքիայի հարաբերություններում նկատվում է որոշակի մեղմացում։

Միցոտակիսը մասնավորապես նշել է․ «Վերջին տարիներին Թուրքիայի քաղաքականության մեջ նկատում ենք դրամատիկ փոփոխություններ։ Սակայն ցանկանում եմ լավատես լինել և ավելի ամրապնդել մեր երկրների միջև ձեռնարկվող դրական քայլերը»։

Միցոտակիսը նաև նշել է, որ երկու երկրների միջև միակ կարևոր խնդիրը մնում է ծովային սահմանների նկատմամբ ունեցած իրավասությունների հարցը, որը չի լուծվել և չնայած դրան պետք է կարողանալ գոյակցել և կենտրոնանալ դրական օրակարգի վրա։

Անդրադառնալով Գազայում տիրող իրավիճակին՝ Հունաստանի վարչապետը մտահոգություն է հայտնել խաղաղ բնակիչների շրջանում զոհերի թվի աճի վերաբերյալ և ընդգծել, որ զոհերի թվում շատ երեխաներ կան։

  • Կիսվել: