շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
Հունաստանի առափնյա պահպանությունը փրկել է 52 ներգաղթյալի

Հունաստանի առափնյա պահպանությունը փրկել է 52 ներգաղթյալի

Հունական առափնյա պահպանությունն այսօր Ֆարմակոնիսի կղզու մոտ սկսել է անհետ կորած երեխայի որոնումները՝ էգեյան ծովում երկու առանձին միջադեպի ժամանակ 52 ներգաղթյալների փրկելուց հետո:

Ըստ ANA լրատվական գործակալության՝ առափնյա պահպանության աշխատակիցները գտել են 13 ներգաղթյալի, որոնք ժամանել էին փոքրիկ անմարդաբնակ կղզի, սակայն խմբից մի տղա դեռևս անհետ կորած է համարվում:

Նշվում է նաև, որ Կրետե կղզու հարավային մասում փչովի նավակում հայտնաբերվել է ևս 39 ներգաղթյալ։ Նրանց տարել են Կրետեի Կալոի Լիմենես գյուղ։ Նրանց ազգության մասին մանրամասներ չեն տրամադրվել։

Ֆարմակոնիսի ափերի մոտ՝ Թուրքիայի ափի դիմաց, գործողության անցկացման համար գործի են դրվել ափային պահպանության երկու նավ և ռազմաօդային ուժերի մի ուղղաթիռ։

Աղբյուրը նշում է, որ բազմաթիվ ներգաղթյալներ են փորձում հունական կղզիներ հասնել Թուրքիայից կամ Լիբիայից՝ Եվրամիություն մուտք գործելու համար, սակայն երկու անցակետերն էլ վտանգավոր են։

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը հայտնել է, որ տարվա սկզբից Կրետե է ժամանել ավելի քան 16 հազար 770 ԵՄ ապաստան խնդրող:

  • Կիսվել: