Հումանիտար աղետ է առաջանում Կիևում, Մարիուպոլում, Խարկովում և Սումիում․ ՌԴ ԶՈւ-ն լռության ռեժիմ է սահմանում
ՌԴ ՊՆ-ն Ուկրաինայում առկա իրավիճակի վերաբերյալ նոր տեղեկատվություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է․
"Հումանիտար աղետ է առաջանում Կիևում, Մարիուպոլում, Խարկովում և Սումիում,
ՌԴ ԶՈւ-ն լռության ռեժիմ է սահմանում Ուկրաինայից հումանիտար միջանցքներով մարդկանց տարհանման համար,
Ուկրաինացի ազգայնականները խոչընդոտում են Խարկովից Հնդկաստանի, Վիետնամի և Չինաստանի ավելի քան 6000 քաղաքացիների տարհանմանը։
Կոչ ենք անում օտար երկրների քաղաքացիներին, ովքեր պատրաստվում են կռվել Կիևի ազգայնական վարչակարգի համար, լավ մտածել ուղևորությունից առաջ"։