կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հուլիսի 20-ից ուկրաինական նավահանգիստներ մեկնող բոլոր նավերը կդիտարկվեն որպես ռազմական բեռների պոտենցիալ փոխադրողներ. ՌԴ ՊՆ

Հուլիսի 20-ից ուկրաինական նավահանգիստներ մեկնող բոլոր նավերը կդիտարկվեն որպես ռազմական բեռների պոտենցիալ փոխադրողներ. ՌԴ ՊՆ

Հացահատիկի գործարքի դադարեցման հետ կապված՝ Սև ծովում մարդասիրական միջանցքը կրճատվում է. հուլիսի 20-ին Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ից ուկրաինական նավահանգիստներ մեկնող բոլոր նավերը կդիտարկվեն որպես ռազմական բեռների պոտենցիալ փոխադրողներ։ Այս մասին ասված է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

ՌԴ ՊՆ-ն, մասնավորապես, նշում է. ՛՛Սևծովյան նախաձեռնության դադարեցման ու ծովային հումանիտար միջանցքի կրճատման հետ կապված՝ 2023 թվականի հուլիսի 20-ին Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ից Սև ծովի ջրերում ուկրաինական նավահանգիստներ ուղևորվող բոլոր նավերը կդիտարկվեն որպես ռազմական բեռներ պոտենցիալ փոխադրողներ՛՛:

Համապատասխանաբար, ըստ ՌԴ ՊՆ-ի, նման նավերի դրոշով երկրները ՛՛կհամարվեն ներգրավված ուկրաինական հակամարտությունում՝ Կիևի ռեժիմի կողմից՛՛:

՛՛Սև ծովի միջազգային ջրերի հյուսիս-արևմտյան ու հարավ-արևելյան մի շարք ծովային տարածքներ հայտարարվել են ժամանակավորապես վտանգավոր նավարկության համար: Սահմանված կարգով տրվել են համապատասխան տեղեկատվական նախազգուշացումներ ծովագնացների անվտանգության երաշխիքների չեղարկման մասին՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: