երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հրթիռային հարվածից հետո Եմենի ափերի մոտ նավ է բռնկվել

Հրթիռային հարվածից հետո Եմենի ափերի մոտ նավ է բռնկվել

 Եմենի ափերի մոտ hերթական նավն է հրթիռակոծության ենթարկվել, նավում հրդեհ է բռնկվել: Այդ մասին հաղորդում է Մեծ Բրիտանիայի ծովային առևտրային գործառնությունների վարչությունը (UKMTO):

«UKMTO-ն տվյալներ է ստացել Ադենի նավահանգստից 70 ծովային մղոն (129,6 կմ) դեպի հարավ-արևելք տեղի ունեցած միջադեպի մասին: Հաղորդվում է, որ նավը գրոհել են երկու հրթիռով, ինչի հետևանքով նավում հրդեհ է բռնկվել», - ասվում է վարչության ծանուցման մեջ։

UKMTO-ն խորհուրդ է տալիս նավերին`զգուշությամբ անցնել Եմենի մերձակայքի ջրատարածքով և հաղորդել ցանկացած կասկածելի ակտիվության մասին:

2023 թ. հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական խմբավորման հարձակումից և Իսրայելի պատասխան ռազմական գործողություններից հետո հութիները, որոնք ներկայում վերահսկում են Եմենի զգալի մասը, գնդակոծում են նավերը Կարմիր ծովում: Նրանք հայտարարել են, որ կդադարեցնեն հարձակումները միայն Գազայի հատվածում ռազմական գործողությունների ավարտից հետո։ Հունվարից ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան հարվածներ են հասցնում հութիների ռազմական օբյեկտներին։

  • Կիսվել: