ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Նիդերլանդների՝ հրաժարական ներկայացրած վարչապետը հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասին

Նիդերլանդների՝ հրաժարական ներկայացրած վարչապետը հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասին

Նիդերլանդների՝ հրաժարականի դիմում ներկայացրած վարչապետ Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ առաջիկա ընտրություններում հինգերորդ անգամ չի առաջադրվի և կհեռանա քաղաքականությունից, տեղեկացնում է Reuters-ը։

Ռյուտեն նախարարների կաբինետի հրաժարականի դիմում էր ներկայացրել հուլիսի 7-ին՝ այն բանից հետո, երբ իշխող կոալիցիան երկար խորհրդակցություններից հետո չկարողացավ համաձայնության գալ ապաստան հայցողների հոսքը սահմանափակող միջոցների շուրջ։ Ռյուտեի պահպանողական կուսակցությունը ցանկանում էր սահմանափակել ապաստան հայցողների հոսքը, սակայն 4 կուսակցությունից բաղկացած կոալիցիայի մեջ մտնող 2 կուսակցությունները հրաժարվել էին աջակցել այս նախաձեռնությանը։

Ռյուտեն նշել է, որ այլևս չի լինի VVD կուսակցության ղեկավար, իսկ նոր կաբինետի ձևավորումից հետո կհեռանա քաղաքականությունից։

Նա ժամանակավոր կառավարության ղեկավարի պաշտոնում կմնա մինչև հաջորդ ընտրությունները, որոնք, հնարավոր է, անցկացվեն նոյեմբերին:

  • Կիսվել: