ուրբաթ, հունիս 20
20 / 6 / 2025
Հրաժարական է տվել Լիտվայի ԱԳ նախարարը

Հրաժարական է տվել Լիտվայի ԱԳ նախարարը

Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսն այսօր հայտարարել է, որ հրաժարականի դիմում է գրել՝ կապված բելառուսական ապրանքների տարանցման հետ։ Նրա հայտարարության մասին հայտնում է delfi.lt-ը:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛Տեսնելով ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցներից հետո բելառուսական բեռների փոխադրման հետ կապված ներկայիս իրավիճակը և հասկանալով, թե դա հեղինակությանն առնչվող ինչ մարտահրավերներ է ստեղծում Ձեր գլխավորած Լիտվայի Հանրապետության կառավարության համար՝ խնդրում եմ ընդունել իմ հրաժարականը և հնարավորինս շուտ ազատել ինձ արտաքին գործերի նախարարի պաշտոնից՛՛:

Նշենք, որ դեկտեմբերի 2-ին Միացյալ Նահանգները, Կանադան և Մեծ Բրիտանիան պատժամիջոցների նոր փաթեթ են ներկայացրել Բելառուսի դեմ։ Մասնավորապես, պատժամիջոցների տակ են հայտնվել բելառուսական բազմաթիվ ընկերություններ։ Այսպիսով՝ ՛՛Բելառուսկալի՛՛ ընկերության հետ գործառնությունները պետք է ավարտվեին մինչև դեկտեմբերի 8-ը։ Սակայն դեկտեմբերին ՛՛Լիտվական երկաթուղիներ՛՛ ընկերությունը շարունակել է բելառուսական ապրանքների տարանցումը Լիտվայի տարածքով, քանի որ նրանք արդեն ստացել էին կանխավճար։

  • Կիսվել: