երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ՀՕՊ-ը Տուլայի շրջանում ուկրաինական երկու ԱԹՍ է ոչնչացրել. ՌԴ ՊՆ

ՀՕՊ-ը Տուլայի շրջանում ուկրաինական երկու ԱԹՍ է ոչնչացրել. ՌԴ ՊՆ

ՀՕՊ միջոցները Տուլայի մարզում ուկրաինական երկու ԱԹՍ են ոչնչացրել, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
 
«Այսօր առավոտյան կանխվել է Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ երկու ինքնաթիռային տիպի ԱԹՍ-ներով ահաբեկչական հարձակում իրականացնելու Կիևի ռեժիմի փորձը։ Անօդաչու թռչող սարքերը ոչնչացվել են ՀՕՊ-ի հերթապահ միջոցներով՝ Տուլայի շրջանի տարածքում»,-ասված է հաղորդագրության մեջ։
 
Հիշեցնենք, որ ՌԴ պաշտպանական գերատեսչությունը նախօրեին հայտարարել էր Ղրիմի երկնքում 2 ուկրաինական ԱԹՍ ոչնչացնելու մասին։

  • Կիսվել: