երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Հոկտեմբերի 7-ից ի վեր սպանված պաղեստինցիների ընդհանուր թիվը հատել է 12 հազարը

Հոկտեմբերի 7-ից ի վեր սպանված պաղեստինցիների ընդհանուր թիվը հատել է 12 հազարը

Հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի գործողությունների հետևանքով սպանված պաղեստինցիների ընդհանուր թիվը գերազանցել է 12 հազարը: Այս մասին տեղեկացնում է Al-Jazeera-ն։

Նշվում է, որ 3750 մարդ համարվում է անհետ կորած, այդ թվում՝ 1800 երեխա, որոնք դեռ մնացել են փլատակների տակ։ Զոհվածների թվում կա 200 բժիշկ և 51 լրագրող։

Ավելի քան 30 հազար մարդ վիրավորվել է, նրանց 75 տոկոսը կանայք և երեխաներ են։

 

  • Կիսվել: