հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հնդկաստանում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի

Հնդկաստանում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի

Հնդկաստանի հյուսիսում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին՝ ավտոճանապարհի վրա, ինչի հետևանքով սողանքի տակ են հայտնվել մի քանի ավտոմեքենա, ավտոբուս և բեռնատար:

Ըստ իշխանությունների տվյալների՝ ավտոբուսում գտնվել է 40 մարդ: Որոնողական-փրկարարական ծառայությունները կարողացել են փրկել 10 մարդու:

Հնդկաստանում սկսվել է մուսսոնային անձրևների շրջանը, որը հանգեցնում է սողանքների:

  • Կիսվել: