հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հնդկաստանում երկաթուղային վթարի զոհերի թիվը հատել է 300-ը

Հնդկաստանում երկաթուղային վթարի զոհերի թիվը հատել է 300-ը

Հնդկաստանում երկաթուղային վթարի զոհերի թիվն անցել է 300-ից, հարյուրավոր վիրավորներ կան: Փրկարարական աշխատանքների ավարտից հետո Հնդկաստանի իշխանությունները սկսել են տարածքը մաքրել երկու մարդատար գնացքների ծռմռված բեկորներից, որոնք երկրի արևելքում դուրս էին եկել ռելսերից:

Նախնական հետաքննությունը պարզել է, որ Coromandel Express գնացքին տրվել է գլխավոր գիծ մուտքի ազդանշան, բայց հետո այն հանվել է։ Գնացքը ուրիշ գիծ է մտել, որը հայտնի է որպես հանգուցային գիծ, և բախվել այնտեղ կանգնած բեռնատար գնացքին, տեղեկացրել է Press Trust of India լրատվական գործակալությունը։

Գնացքի 10-12 վագոն դուրս են եկել ռելսերից, և որոշ վագոնների ծռմռված բեկորներն ընկել են հարևան գծի վրա։ Բեկորները վնասել են հակառակ ուղղությամբ շարժվող մարդատար գնացքը, ինչի հետևանքով այդ գնացքի երեք վագոն նույնպես դուրս է եկել ռելսերից, տեղեկացրել է Երկաթուղու նախարարության ներկայացուցիչ Ամիտաբխ Շարման։

 

  • Կիսվել: