ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Հնդկաստանը դիմել է ԱՄՆ-ին՝ 31 հարվածային ԱԹՍ գնելու համար. The Times of India

Հնդկաստանը դիմել է ԱՄՆ-ին՝ 31 հարվածային ԱԹՍ գնելու համար. The Times of India

Հնդկաստանի Պաշտպանության նախարարությունը պաշտոնական հարցումով դիմել է ԱՄՆ կառավարությանը՝ 31 MQ-9B Reaper հարվածային անօդաչու գնելու համար: Գործարքը կարող է կնքվել մինչև 2024 թ. ապրիլ, տեղեկացնում է The Times of India պարբերականը։

Հրատարակության բարձրաստիճան աղբյուրները հայտնել են, որ գրավոր հարցումն ուղարկվել է մի քանի օր առաջ՝ վարչապետ Նարենդրա Մոդիի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպման նախաշեմին․ Բայդենը սեպտեմբերի 8-ին ժամանելու է Նյու Դելի՝ «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովին։

Նշվում է նաև, որնախագահ Ջո Բայդենի վարչակազմի պատասխանն ակնկալվում է «մեկ-երկու ամսվա ընթացքում»։

Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն պաշտոնապես կպատասխանի Հնդկաստանի հարցմանը, կողմերը կհամաձայնեցնեն պայմանագրի արժեքը։ Այն նախնական գնահատվել է մոտավորապես 3,1 միլիարդ դոլար:

 

  • Կիսվել: