շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Հնդկաստանի ԱԳՆ-ն պատասխանել է Թրամփին

Հնդկաստանի ԱԳՆ-ն պատասխանել է Թրամփին

Հնդկաստանին անհրաժեշտ է ներմուծում՝ իր սպառողների համար էներգիայի կանխատեսելի և մատչելի գներ ապահովելու համար։ Այս մասին հայտարարել է Հնդկաստանի ԱԳՆ-ն՝ պատասխանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:

«Հնդկաստանին քննադատող երկրներն իրենք են առևտուր անում Ռուսաստանի հետ։ Մեր հասցեին քննադատությունը անարդար և անհիմն է»,-ասված է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ զգալիորեն կբարձրացնի Հնդկաստանի նկատմամբ մաքսատուրքերը՝ ռուսական նավթի գնման պատճառով։

  • Կիսվել: