Ես զգալիորեն կբարձրացնեմ Հնդկաստանի կողմից ԱՄՆ-ին վճարվող մաքսատուրքը. Թրամփ
Հնդկաստանը ոչ միայն գնում է մեծ քանակով ռուսական նավթ, այլև գնված նավթի մեծ մասը վաճառում է բաց շուկայում՝ մեծ շահույթ ստանալու համար։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
՛՛Այդ պատճառով ես զգալիորեն կբարձրացնեմ Հնդկաստանի կողմից ԱՄՆ-ին վճարվող մաքսատուրքը՛՛,-նշել է նա։




