կիրակի, հուլիս 6
6 / 7 / 2025
Հնդկաստանի վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան

Հնդկաստանի վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հուլիսի 8-9-ը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան: Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններում կքննարկվեն ռուս-հնդկական ավանդական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները:
Կքննարկվեն նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցեր:

  • Կիսվել: