շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Հիմնական բաները, որ ուզում էի տեսնել, տեսա. ԱԷՄԳ-ի ղեկավարը լքել է Զապորոժիեի ատոմակայանի տարածքը

Հիմնական բաները, որ ուզում էի տեսնել, տեսա. ԱԷՄԳ-ի ղեկավարը լքել է Զապորոժիեի ատոմակայանի տարածքը

ԱԷՄԳ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին լքել է Զապորոժիեի ատոմակայանի տարածքը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին-ն։

Նշենք, որ ԱԷՄԳ-ի առաքելությունը՝ Գրոսիի գլխավորությամբ, հինգշաբթի ժամանել է Զապորոժիեի ԱԷԿ։ ՛՛Ռոսատոմ՛՛-ի պատվիրակության ղեկավարը եւ ԶԱԷԿ-ի աշխատակիցները ԱԷՄԳ-ի պատվիրակությանը ուղեկցել են կայանի տարածքով եւ ցույց տվել այն հատվածները, որոնք վնասվել են ուկրաինական զորքերի գնդակոծությունների ժամանակ։

Ինչպես հայտնել է Գրոսին՝ ԱԷՄԳ-ի պատվիրակությունը շատ տեղեկատվություն է հավաքել: ՛՛Հիմնական բաները, որոնք ես ուզում էի տեսնել, տեսա՛՛,-ասել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱԷՄԳ-ի ղեկավարը կմեկնի Էներգոդարից, մինչդեռ պատվիրակությունը մինչեւ սեպտեմբերի 3-ը կմնա այնտեղ:

 

 

  • Կիսվել: