շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի երկու շտաբներին հրթիռներով հարվածելու մասին

«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի երկու շտաբներին հրթիռներով հարվածելու մասին

Լիբանանյան շիական «Հեզբոլլահ» շարժումը հայտարարել է Իսրայելի երկու շտաբներին հրթիռներով հարվածելու մասին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ինչպես հաղորդվում է՝ «Իսլամական դիմադրություն» շարժման՝ «Հեզբոլլահ»-ի մարտիկները հուլիսի 3-ին «Կատյուշա» համակարգով 100 հրթիռ են արձակել Նաֆահի զորանոցներում գտնվող «Հոլան»-ի 210-րդ դիվիզիայի հրամանատարության շտաբի և Քալիա զորանոցներում դիրքավորված հակաօդային և հակահրթիռային պաշտպանության շտաբների ուղղությամբ»:

Հիշեցնենք, որ Իսրայելի պաշտպանության բանակը հունիսի 18-ին հայտարարել էր Լիբանանում հարձակման մարտական ​​գործողությունների ծրագրի հաստատման մասին: Դրանից հետո երկրի ԱԳ նախարար Իսրայել Կացը սպառնացել էր լայնածավալ պատերազմի հրահրման դեպքում ոչնչացնել «Հեզբոլլահ»-ը և լուրջ վնաս հասցնել Լիբանանին: Նա ընդգծել էր, որ Իսրայելը մոտ է այնպիսի որոշման կայացմանը, որը կփոխի կանոնները հյուսիսային ռազմաճակատում:

Իր հերթին «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար Հասան Նասրուլլան հունիսի 19-ին հայտարարել էր, որ առճակատման հետագա սրման դեպքում շարժումը կարող է ներխուժել Իսրայելի հյուսիս:

  • Կիսվել: