երկուշաբթի, հոկտեմբեր 14
14 / 10 / 2024
«Հեզբոլլահ»-ը հարվածներ է հասցրել Իսրայելի հակաօդային պաշտպանության բազային

«Հեզբոլլահ»-ը հարվածներ է հասցրել Իսրայելի հակաօդային պաշտպանության բազային

«Հեզբոլլահ»-ը համազարկային կրակի ռեակտիվ համակարգից մի քանի արկ է արձակել Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) զորքերի հյուսիսային խմբավորման հակաօդային պաշտպանության ուժերի շտաբի և Լիբանանի հետ սահմանակից շրջանի Ցֆաթ քաղաքի զորանոցների ուղղությամբ, հայտնել է շարժման մամուլի ծառայությունը: 

ԻՊԲ-ն հաստատել է հարձակման ենթարկվելու հասցնելու փաստը՝ նշելով, որ Լիբանանից Ցֆաթի ուղղությամբ «արձակվել է մոտավորապես 20 արկ»: 

Ըստ Telegram-ում հրապարակված հաղորդագրության՝ արկերի մեծ մասը կալանվել կամ ընկել է բաց վայրում, տուժածներ չկան։

Հաղորդագրության համաձայն՝ Ցֆաթի շրջակայքում գտնվող բնակավայրերում «կալանող հրթիռի բեկորների ընկնելու մտավախության պատճառով» միացվել են օդային հարձակման մասին նախազգուշացնող շչակները: 

Իրավիճակը Մերձավոր Արևելքում սրվել է այն բանից հետո, երբ 2023 թ. հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալները ներխուժեցին Իսրայել՝ սպանելով 1200 մարդու, գերեվարելով շուրջ 250-ին։ Գազայի առողջապահական գերատեսչության տվյալներով՝ հակամարտության սկզբից ի վեր պաղեստինյան անկլավում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 41 080-ը։ 

Գազայում պատերազմի ընթացքում Լիբանանի տարածքում գտնվող «Հեզբոլլահ»-ի մարտիկները և իսրայելցի զինվորականները գնդակոծում են միմյանց դիրքերը սահմանի երկայնքով։ Երկու երկրների սահմանամերձ շրջաններից տասնյակ հազարավոր մարդիկ են տարհանվել։

 

  • Կիսվել: