կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
«Հեզբոլլահ»-ի առաջնորդը Բաքվի երիտասարդներից Լիբանան մեկնելու պատրաստամության մասին նամակ է ստացել. ԻՀՊԿ

«Հեզբոլլահ»-ի առաջնորդը Բաքվի երիտասարդներից Լիբանան մեկնելու պատրաստամության մասին նամակ է ստացել. ԻՀՊԿ

Արդաբիլից, Թավրիզից, Ուրմիայից, Զանջանից և Բաքվից երիտասարդները պատրաստ են մեեկնել Լիբանան, խնդրում ենք հավանություն տալ այս ցանկությանը: Այս բովանդակությամբ նամակ է ստացել «Հեզբոլլահ»-ի առաջնորդ Հասան Նասրալլահը, տեղեկանում ենք Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ)՝ սոցցանցերում հրապարակած հաղորդագրությունից:

«Կոչ ենք անում թշնամու ցամաքային ներխուժման դեպքում համաձայնել այս մեծ խմբին ուղարկել Լիբանան: Վստահ եղեք՝ ձեր հավանությանն արժանանալու դեպքում Իրանից Իմամ Հոսեյնի հետևորդների և Սեյեդ ալ-Շուհադայի հավատարիմ երկրպագուների հսկայական բանակը կգա Լիբանան»,-ասված է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրապարակած նամակում:

 

  • Կիսվել: