«Հեզբոլահը» հայտարարել է ՀԱՄԱՍ-ին միանալու պատրաստակամության մասին
Այսօր Լիբանանի ՛՛Հեզբոլահ՛՛ շարժումը հայտարարել է, որ ՛՛լիովին պատրաստ է՛՛ միանալ իր պաղեստինյան դաշնակից ՀԱՄԱՍ-ին՝ Իսրայելի դեմ պատերազմում, երբ ժամանակը գա, տեղեկացնում է AFP-ն:
՛՛Մենք՝ որպես ՛՛Հեզբոլահ՛՛, մեր ներդրումն ենք ունենում առճակատման մեջ և կշարունակենք անել դա՝ մեր տեսլականի և ծրագրի շրջանակում՛՛,-ասել է Քասեմը Բեյրութի հարավային արվարձանում Պաղեստինի կողմնակիցների հանրահավաքում:
Նա նաեւ հավելել է. ՛՛Մենք լիովին պատրաստ ենք, և երբ գա գործելու ժամանակը, մենք դա կանենք՛՛: