Հեռախոսազրույց են ունեցել ՌԴ կառավարության ղեկավարն ու Ադրբեջանի վարչապետը
Տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի և Ադրբեջանի Հանրապետության վարչապետ Ալի Ասադովի հեռախոսազրույցը, հայտնում է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը:
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Կողմերը քննարկել են ռուս-ադրբեջանական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության արդիական հարցեր։ Հատուկ ուշադրություն է դարձվել արդյունաբերության և տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում համատեղ նախագծերին»: