Հայտնի են Ադրբեջանի խոցած Ми-24 ուղղաթիռի զոհված զինծառայողների անունները
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին հանձնարարել է օգնություն ցուցաբերել Հայաստանում ադրբեջանական զինված ուժերի կողմից խոցված ռուսական Ми-24 ուղղաթիռի զոհված ռուս զինծառայողների ընտանիքներին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Վլադիմիր Պուտինը նշել է, որ Ми-24 ուղղաթիռի խոցման հետևանքով զոհվել են անձնակազմի հրամանատար Յուրի Իշուկը և ավագ լեյտենանտ Ռոման Ֆեդինը: