ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հայտնի է դարձել ԻՊ-ի նոր առաջնորդի անունը

Հայտնի է դարձել ԻՊ-ի նոր առաջնորդի անունը

«Իսլամական պետություն» խմբավորումը հաստատել է իր առաջնորդ Աբու Բաքր Ալ Բաղդադիի մահը, տեղեկացնում է Reuters-ը՝ հղում անելով Amaq գործակալությանը։

Անցյալ հանգստյան օրերին Բաղդադին Սիրիայի հյուսիս-արեւմուտքում սպանվել էր ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից։

ԻՊ-ի նոր առաջնորդ է դարձել Աբու Իբրահիմ ալ Հաշեմի ալ Կուրայշին։

Սուոնսիի համալսարանի հետազոտող Այմեն Թամիմին, որը մասնագիտացած է «Իսլամական պետության» հետ կապված հարցերում, ասել է, թե այդ անունն անհայտ է, սակայն հնարավոր է խոսքը Հաջ Աբդուլլահի մասին է, որին ԱՄՆ Պետդեպը նույնպես համարել էր Բաղդադիի հնարավոր հետնորդ։ Նա չի բացառել, որ Հաջը, դառնալով ԻՊ առաջնորդ, փոխել է անունը։

  • Կիսվել: