կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Իրաքի անվտանգության ծառայությունները ձերբակալել են ԻՊ-ի հրամանատարին

Իրաքի անվտանգության ծառայությունները ձերբակալել են ԻՊ-ի հրամանատարին

Իրաքի անվտանգության ծառայությունները Քիրքուք նահանգում հակաահաբեկչական գործողության արդյունքում ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման բարձրաստիճան հրամանատարի: Այս մասին տեղեկանում ենք Իրաքի անվտանգության ծառայության թվիթերյան էջից:

«Մանրակրկիտ հետախուզական աշխատանքի եւ մշտական վերահսկողության շնորհիվ հակաահաբեկչական ծառայության աշխատակիցները քրդական կազմավորման օպերատիվ բաժնի հետ համատեղ իրականացրել են ահաբեկչական խմբավորման հրամանատար Աբու Բահարիի ձերբակալությունը Քիրքուք նահանգում»,-ասվում է հայտարարության մեջ:

Գերատեսչության տվյալներով՝ Բահարին գլխավորել է այսպես կոչված «արտասահմանյան» գումարտակը։  

 

  • Կիսվել: