Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության՝ ԻՊ-ի կողմից պատասխանատվությունը ստանձնելու մասին լուրը կարող է կեղծ լինել. աղբյուր
՛՛Իսլամական պետություն՛՛ ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Մոսկվայի ՛՛Կրոկուս Սիթի Հոլլ՛՛-ի վրա հարձակման պատասխանատվությունը, տեղեկացնում է Reuters-ը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 22-ին հրաձգություն է տեղի ունեցել Մոսկվայի մարզի ՛՛Կրոկուս Սիթի Հոլլ՛՛-ում:
Հայտնի է, որ համերգասրահ են ներխուժել կամուֆլյաժով մարդիկ և կրակ բացել ավտոմատից։ Դրանից հետո հարձակվողները նռնակ կամ հրկիզող ռումբ են նետել, ինչի արդյունքում հրդեհ է բռնկվել։ Պաշտոնական տվյալներով՝ կան 40 զոհ ու 100-ից ավելի վիրավորներ:
ՌԴ Քննչական կոմիտեն ահաբեկչության մասին քրեական գործ է հարուցել։ Ներկայումս տեղում աշխատում են հատուկ ծառայությունները:
Իր հերթին Իզվեստիա-ն հայտնել է, որ ԻՊ-ի հայտարարությունը կարող է կեղծ լինել: Հայտարարության համար օգտագործվել է կաղապար, որն ահաբեկչական խմբավորումն այլևս չի գործածում: