երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայի ամենամեծ ոսկու բնակտորը

Հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայի ամենամեծ ոսկու բնակտորը

Գանձ որոնողներից մեկը պնդում է, որ Շոտլանդիայի գետերից մեկում հայտնաբերել է Մեծ Բրիտանիայի ամենամեծ ոսկու բնակտորը. այն 121.3 գրամ է, տեղեկացնում է CNN-ը:

Նշվում է, որ մետաղյա ձուլակտորը, որը երկու կտորով է, հայտնաբերվել և ստացել է «Միասնական ձուլակտոր» անվանումը: Գանձ որոնողն այն դեռ մայիս ամսին էր հայտնաբերել:  

Եթե հաստատվի, որ այն իսկապես Շոտլանդիայում է հայտնաբերվել, ապա այն կշրջանցի 2016-ին հայտնաբերված 85.7 գրամ կշռող ձուլակտորը, որը Մեծ Բրիտանիայում համարվում էր ամենամեծը:

  • Կիսվել: