Հայոց ցեղասպանությունը ժխտող պետական կայք է ստեղծվել Թուրքիայում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանրային կապերի վարչությունը Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ ստեղծել է անգլիալեզու 1915.gov.tr կայքը։
Կայքում տեղադրվել են թուրքերի պատկերացմամբ Հայոց ցեղասպանությունը ժխտող նյութեր։
Ներկայացվել են նաեւ ԱՍԱԼԱ–ի գործողությունների հետեւանքով սպանված դիվանագետների անունները։