ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայկական ընկերությունը հայտնվել է ԱՄՆ պատժամիջոցների ցանկում

Հայկական ընկերությունը հայտնվել է ԱՄՆ պատժամիջոցների ցանկում

Լաբորատոր սարքավորումներ և քիմիական նյութեր վաճառող հայկական Medisar ընկերությունը հայտնվել է ԱՄՆ նոր պատժամիջոցների ցանկում։ Այս մասին ծանուցումը հրապարակված է ԱՄՆ Դաշնային ռեգիստրի կայքում։

Նշվում է, որ ընդհանուր առմամբ 71 ընկերություն է հայտնվել ԱՄՆ առևտրի նախարարության նոր պատժամիջոցների ցանկում: Այդ ընկերությունները կասկածվում են Ռուսաստանի ռազմապաշտպանական համալիրին աջակցելու մեջ։ Ցանկում բոլոր ընկերությունները ռուսական են, բացի վերոնշյալ հայկականից և մեկ ղրղզականից:

Հավելենք, որ ԱՄՆ-ի առևտրի նախարարությունը սույն որոշումը հրապարակել է մայիսի 19-ին՝ Հիրոշիմայում «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի մեկնարկի օրը:

«Մեծ յոթնյակը» հայտարարել է, որ կշարունակի Ուկրաինայի վրա հարձակված Ռուսաստանի նկատմամբ սանկցիոն քաղաքականությունը:

Բացի այդ՝ պատժիչ միջոցներ կսահմանվեն նաև պատժամիջոցները շրջանցելու գործում Ռուսաստանին սատարող պետությունների, ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ:

  • Կիսվել: