չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
Հաիթիի սենատը երկրի ժամանակավոր նախագահ է ընտրել

Հաիթիի սենատը երկրի ժամանակավոր նախագահ է ընտրել

Հաիթիի խորհրդարանի վերին պալատը՝ Սենատը, խոսնակ Ժոզեֆ Լամբերին նշանակել են երկրի ժամանակավոր նախագահ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Լամբերը նախագահի լիազորությունները կկատարի մինչ 2022 թվականի փետրվարի 7-ը՝ նորընտիր նախագահի պաշտոնավարման մեկնարկը։ Երկրում նախագահ կընտրեն սեպտեմբերին։

Հիշեցնենք, որ Հաիթիի նախագահ Ժովենել Մոիզը հուլիսի 7-ին մահացու վիրավորում էր ստացել իր նստավայրի վրա անհայտ անձանց հարձակման հետևանքով: Հարձակումից նախագահի տիկինը ևս վիրավորվել էր և տեղափոխվել հիվանդանոց:

 

Հաիթիում հայտարարվել է ռազմական դրություն և 15-օրյա ազգային սուգ:

  • Կիսվել: