երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հայիթիի նախագահի հուղարկավորության օրը հայտնի է

Հայիթիի նախագահի հուղարկավորության օրը հայտնի է

Հայիթիի սպանված նախագահ Ժովենել Մոիզիի հուղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 23-ին։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է երկրի Մշակույթի և կապի նախարար Պրադել Էնրիկեսը:

«Հուլիսի 22-ին տեղի կունենա հրաժեշտի արարողություն, հուլիսի 23-ին՝ հուղարկավորության արարողությունը»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ անհայտ անձինք գնդակահարել են Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզիին՝ հարձակում գործելով նրա նստավայրի վրա: 53-ամյա նախագահը մահացել է, իսկ նրա կինը՝ վիրավորվել:

 

 

  • Կիսվել: