երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Հայաստանը կշահեր ՀԱՊԿ առաքելության տեղակայումից և ավելի կայուն իրավիճակ կստանար. Լավրով

Հայաստանը կշահեր ՀԱՊԿ առաքելության տեղակայումից և ավելի կայուն իրավիճակ կստանար. Լավրով

Մենք պատրաստ էինք նույն կերպ (ինչպես Ղազախստանում 2022 թ.հունվարին- խմբ.) օգնելու ՀԱՊԿ նույնպիսի անդամի, ինչպիսին Հայաստանն է։ Այս մասին «Ցարգրադ» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«2022թ. աշնանը, կազմակերպության՝ Երևանում կայանալիք գագաթնաժողովի համար փաստաթուղթ էր պատրաստվել՝ տեղակայման մասին։ ՀԱՊԿ դիտորդական առաքելությունը ՀՀ տարածքում՝ մեր հայ դաշնակիցների խնդրանքին համապատասխան։ Փաստաթուղթը լիովին համաձայնեցվել է արտգործնախարարների մակարդակով, այնուհետև, վերջին պահին, հենց գագաթնաժողովում, հայ ընկերները խնդրեցին հետաձգել դրա ընդունումը։

Այն մնում է թղթային և չի կարող իրականացվել։ Բայց եթե Երևանը հաստատեր, որ արդեն համաձայնեցված է, և պատրաստ լիներ ստորագրմանն ու ուժի մեջ մտնելուն, ես համոզված եմ, որ Հայաստանը կշահեր և ավելի կայուն իրավիճակ կստանար», - նշել է ԱԳ նախարարը։

  • Կիսվել: