հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հաստատվել է Իրանի գազատարի պայթյունի հարցում Իսրայելի մասնակցությունը. իրանցի նախարար

Հաստատվել է Իրանի գազատարի պայթյունի հարցում Իսրայելի մասնակցությունը. իրանցի նախարար

Իրանի Իսլամական Հանրապետության նավթի նախարարը հաստատել է Իսրայելի մասնակցությունը Իրանի գազատարի պայթեցման գործում՝  ասելով, որ Իրանի գազատարների պայթյունը իսրայելական դավադրություն էր, որը հաջողությամբ չպսակվեց, գրում է parstoday.ir-ը:

Ջավադ Օջին այսօր՝ չորեքշաբթի ասաց. «Թշնամին մտադիր էր խնդիրներ ստեղծել ժողովրդի կենցաղային սպառման գազի ոլորտի համար, և փառք Աստծո, մենք լիովին պատրաստ էինք, ինչի շնորհիվ չեզոքացվեց թշնամու այս չարամիտ արարքը առանց որևէ լուրջ միջադեպի քաղաքներում և գյուղերում, և արագ վերանորոգվեցին գազամատակարարման գծերը»։

Օջիի խոսքով՝ այս գործողության հետևանքով վնասվել են խողովակաշարի մի քանի ճյուղեր, սակայն այս դավադրությունը չեզոքացվել է։

Իրանի Իսլամական Հանրապետության նավթի նախարարը հավելել է.«Պայթյունից երկու ժամ անց մեր գործընկերները գործի անցան, և այժմ աշխատում են գազամատակարարման գծերը»։

Անցած շաբաթ չորեքշաբթի լրատվական աղբյուրները հայտնեցին Իրանի Չահարմահալ և Բախտիարի նահանգում Բորուջեն քաղաքի մոտ երկու գազատարի պայթյունի մասին։ Անմիջապես պարզ դարձավ, որ միջադեպը թշնամիների դիվերսիոն գործողության հետևանք էր, ինչը հանգեցրեց գազի բաշխման գործում կարճատև խափանման։

ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմի ճակատում Թել Ավիվի թուլությունը, և պատերազմի շրջանակը ողջ Մերձավոր Արևելքում տարածելու և այն իսրայելա-պաղեստինյան պատերազմից իրանա-ամերիկյան պատերազմի վերածելու գործում նրա ձաախողումը պատճառ է դարձել, որ սիոնիստական ​​իշխանությունները ևս մեկ անգամ կենտրոնանան իրենց կուլիսային տարբերակի վրա, այն է՝ Իրանի տարածքում դիվերսիոն և ահաբեկչական գործողության իրականացում։

  • Կիսվել: