կիրակի, հունիս 29
29 / 6 / 2025
Հարիսը պնդում է, որ Թրամփը փորձում է խուսափել իր հետ նախընտրական բանավեճից

Հարիսը պնդում է, որ Թրամփը փորձում է խուսափել իր հետ նախընտրական բանավեճից

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը, ով հավակնում է երկրի բարձրագույն պաշտոնի համար, կարծում է, որ մրցապայքարի իր գլխավոր մրցակից Դոնալդ Թրամփը ցանկանում է խուսափել իր հետ նախընտրական բանավեճերին մասնակցելուց։

«Մրցարշավի դինամիկան փոխվում է: Եվ կան ապացույցներ, որ Դոնալդ Թրամփը դա զգում է: Դուք գուցե նկատել եք, որ անցյալ շաբաթ նա դուրս եկավ սեպտեմբերյան բանավեճից, որին նա նախկինում համաձայնել էր», - պնդել է Հարիսը հանրահավաքում։

Նա չի ցանկանում բանավիճել, ավելացրել է Հարիսը։

«Բայց նրա գործընկերը (Հանրապետականի փոխնախագահի թեկնածու Ջեյմս Դեյվիդ Վենսը) շատ է խոսում իմ մասին։ Դոնալդ, հուսով եմ, որ դու կփոխես քո կարծիքը բանավեճի ժամանակ ինձ հետ հանդիպելու մասին: Որովհետև, ինչպես ասում են, եթե ինձ ասելու բան ունես, ասա իմ դեմքին», – ասել է Հարիսը:

  • Կիսվել: