երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
Հարգում ենք Ջո Բայդենի կոշտ, բայց ուժեղ որոշումը. Զելենսկի

Հարգում ենք Ջո Բայդենի կոշտ, բայց ուժեղ որոշումը. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հարգանք է հայտնել 2024 թվականին չառաջադրվելու մասին ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենի որոշման վերաբերյալ։

Նա միևնույն ժամանակ Բայդենին շնորհակալություն է հայտնել Ուկրաինային շարունակական աջակցության համար և ընդգծել Միացյալ Նահագների հետագա առաջնորդության կարևորությունը։

«Մենք հարգում ենք Ջո Բայդենի կոշտ, բայց ուժեղ որոշումը։ Միշտ երախտապարտ կլինենք նախագահ Բայդենին՝ առաջնորդության համար»,-ասել է Զելենսկին:

Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ Բայդենն աջակցել է Ուկրաինային պատմության կարևոր պահին և շարունակել է աջակցություն ցուցաբերել պատերազմական պայմաններում։

«Ներկայիս իրավիճակը Ուկրաինայում և ամբողջ Եվրոպայում ոչ պակաս դժվարին է, և անկեղծորեն հուսով ենք, որ ամերիկյան շարունակական ուժեղ առաջնորդությունը կկանխի ռուսական չարիքի հաջողությունը կամ կստիպի հատուցել սեփական ագրեսիայի պտուղները»,-նշել է նա:

 

  • Կիսվել: