կիրակի, հուլիս 6
6 / 7 / 2025
Հարցում Ադրբեջանում. հարցվողների 83,8 տոկոսը կողմ է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը

Հարցում Ադրբեջանում. հարցվողների 83,8 տոկոսը կողմ է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը

Սոցիալական հետազոտությունների ադրբեջանական կենտրոնը հարցումներ է անցկացրել բնակչության շրջանում՝ պարզելու համար հանրային կարծիքը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության համաձայնագրի ստորագրման հեռանկարների հարցում։

Ինչպես տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները, հարցման արդյունքներով, որն իրականացվել է 2024թ. հունիսին, «Պաշտպանո՞ւմ եք արդյոք խաղաղության պայմանագրի ստորագրումը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ» հարցին հարցվողների 83,8 տոկոսը պատասխանել է՝ «այո, աջակցում եմ», 13,5 տոկոսը պատասխանել է «ոչ, չեմ պաշտպանում», 2,7 տոկոսը դժվարացել է հայտնել իր կարծիքը։

Հարցումներն իրականացվել են 18 եւ բարձր տարիքի 1 152 հարցվողների շրջանում։ Հարցումներն իրականացվել են անանունության սկզբունքով։ Հաշվի առնելով հարցվողների թիվը՝ վրիպանքը կազմում է 3 տոկոս 95 տոկոս վստահության միջակայքում։

  • Կիսվել: