կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ՀԱՊԿ-ը սկսել է զորավարժությունների պատրաստվել տաջիկա-աֆղանական սահմանի մերձակայքում

ՀԱՊԿ-ը սկսել է զորավարժությունների պատրաստվել տաջիկա-աֆղանական սահմանի մերձակայքում

Սկսվել Է ՀԱՊԿ հավաքական ուժերի զորավարժությունների նախապատրաստումը, որոնք առաջիկա ամիսներին կանցկացվեն տաջիկա-աֆղանական սահմանի մերձակայքում: Այդ մասին,  հայտարարել Է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

«Արդեն սկսվել Է ՀԱՊԿ հավաքական ուժերի զորավարժությունների անմիջական նախապատրաստումը, որոնք առաջիկա ամիսներին կանցկացվեն տաջիկա-աֆղանական սահմանի մերձակայքում»,-ասվում Է Զասի մեկնաբանության մեջ, որը հրապարակվել Է կազմակերպության մամուլի ծառայության կողմից:

Զորավարժություններին պատրաստվելու վերաբերյալ տեղեկատվությունը հայտնվել Է Աֆղանստանում իրադրության կտրուկ սրման ֆոնին, որը հսկողության տակ Է վերցրել «Թալիբան» շարժումը:

  • Կիսվել: