շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՀԱՊԿ-ն Տաջիկստանում կոլեկտիվ անվտանգության ուժեր ներգրավելու անհրաժեշտություն չի տեսնում

ՀԱՊԿ-ն Տաջիկստանում կոլեկտիվ անվտանգության ուժեր ներգրավելու անհրաժեշտություն չի տեսնում

Տաջիկստանին անհրաժեշտ է տեխնիկական աջակցություն, սակայն Աֆղանստանի հետ սահմանին պաշտպանություն իրականացնելու համար ՀԱՊԿ կոլեկտիվ ուժերի ներգրավման անհրաժեշտություն չկա: Այս մասին RT-ին տված հարցազրույցում ասել է ՀԱՊԿ միասնական շտաբի ղեկավար Անատոլի Սիդորովը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Այն բանից, ինչ մենք այստեղ տեսանք և շփվեցինք առաջին դեմքերի, ուժային կառույցների ղեկավարների հետ, եկանք եզրահանգման, որ ներկա դրությամբ ՀԱՊԿ այլ պետություններից ուժերի համալրման անհրաժեշտություն չկա՛՛:
 
Ըստ Սիդորովի՝ կան որոշակի դժվարություններ, և, ամենայն հավանականությամբ, անհրաժեշտ կլինի ցուցաբերել նյութատեխնիկական աջակցություն:
 
Նշենք, որ ՛՛Թալիբան՛՛ շարժումը Աֆղանստանի և Տաջիկստանի պետական սահմանին տեղակայել է անցակետեր: Ինչպես տեղեկացրել է Սիդորովը՝ Աֆղանստանի հյուսիսային հատվածներից ներկայումս ագրեսիվ գործողություններ ընդհանրապես չեն նկատվում:

  • Կիսվել: