չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
ՀԱՊԿ խաղաղապահների առաջին խումբը մեկնել է Ղազախստանից

ՀԱՊԿ խաղաղապահների առաջին խումբը մեկնել է Ղազախստանից

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ ուժերը, որոնք առաքելություն էին իրականացնում Ղազախստանում, սկսել են տուն վերադառնալ:

Խաղաղապահների տեղափոխումը կատարվում է ռուսական Իլ-76՝ թվով չորս ինքնաթիռներով։
Կադրերում երևում է` ինչպես են ռուս զինծառայողները Ալմաթիից մեկնում հայրենիք:  Խաղաղապահները կմեկնեն մշտական տեղակայման վայր՝ Իվանովոյի մարզ։

Ինչ վերաբերումէ  ՀԱՊԿ-ի մյուս խաղաղապահներին, ապա նրանք իրենց երկրներ կվերադառնան 10 օրվա ընթացքում:

Ղազախստանում զանգվածային բողոքի ցույցերը սկսվել են 2022 թվականի սկզբին՝ պայմանավորված հեղուկ գազի գների կրկնակի բարձրացմամբ։

Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը Ալմաթիի մարզում արտակարգ դրություն է մտցրել։

Հիշեցնենք նաև, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան են ուղարկվել Ռուսաստանի, Հայաստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի և Բելառուսի զինվորականները։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հրապարակ են բերվել զրահափոխադրիչներ, զրահամեքենաներ, ինչպես նաև զինված ուժերով բեռնատարներ, ընդհանուր առմամբ՝ մոտ 50 միավոր տեխնիկա։ Կարգուկանոնի հաստատման ժամանակ վիրավորվել է 317 ոստիկան, Ազգային գվարդիայի զինվորականներ, զոհվել է 12 մարդ, հայտնում են ԶԼՄ-ները՝ հղում անելով ՆԳՆ մամուլի ծառայությանը:

  • Կիսվել: