չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
ՀԱՊԿ-ի շուրջ իրավիճակը շատ բարդ է. Վալերի Միցկևիչ

ՀԱՊԿ-ի շուրջ իրավիճակը շատ բարդ է. Վալերի Միցկևիչ

Իրավիճակն աշխարհում անկանխատեսելի է, սակայն ՀԱՊԿ երկրները պետք է պատրաստ լինեն միասին արձագանքել առաջացող սպառնալիքներին, հայտարարել է Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Վալերի Միցկևիչը:

«Իրավիճակն աշխարհում անկանխատեսելի է, բայց մենք պետք է պատրաստ լինենք միասին արձագանքելու առաջացող սպառնալիքներին: Բելառուսի նախագահի նախաձեռնությունը՝ մշակելու ՀԱՊԿ հավաքական անվտանգության նոր ռազմավարություն մինչև 2035 թվականը ընկած ժամանակահատվածի համար, շատ արդիական է թվում»,- ասել է նա: 

Միցկևիչը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ներկայումս ՀԱՊԿ-ի շուրջ իրավիճակը շատ բարդ է, և այն, ինչ տեղի է ունենում մասնակից երկրների սահմաններին, արդեն «ոչ թե պարզապես ուժի ցուցադրում է, այլ բացահայտ ռազմական պատրաստություն»:

  • Կիսվել: