երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները կքննարկեն իրադրությունն Աֆղանստանում

ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները կքննարկեն իրադրությունն Աֆղանստանում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների ղեկավարներն օգոստոսի 23-ին տեսակոնֆերանս կանցկացնեն՝ քննարկելու իրադրությունն Աֆղանստանում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպմանն ասել է Ռուսաստանի Դաշնության  նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Հիմա ամենաարդիական հարցերից մեկն անվտանգությունն է, հատկապես այն իրադարձությունների հետ կապված, որոնք տեղի են ունենում Աֆղանստանում: Հուսով եմ, որ երկուշաբթի (խմբ.- օգոստոսի 23-ին) մենք տեսակոնֆերանսի ձևաչափով ՀԱՊԿ շրջանակում կհավաքվենք՝ քննարկելու իրավիճակը»,- ասել է ՌԴ ղեկավարը:

  • Կիսվել: