երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՀԱՊԿ ԱԳ նախարարների նիստին տեղի կունենա մտքերի փոխանակում տարածաշրջանային իրավիճակի վերաբերյալ․ Զախարովա

ՀԱՊԿ ԱԳ նախարարների նիստին տեղի կունենա մտքերի փոխանակում տարածաշրջանային իրավիճակի վերաբերյալ․ Զախարովա

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունիսի 20-ին Մինսկում կմասնակցի ՀԱՊԿ արտգործնախարարների նիստին։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Նիստի մասնակիցները կամփոփեն ՀԱՊԿ-ի շրջանակում բազմակողմ համագործակցությունը, կքննարկեն հետագա համագործակցության հեռանկարները։ Միջոցառման ընթացքում տեղի կունենա մտքերի խոր փոխանակում միջազգային, տարածաշրջանային իրավիճակի վերաբերյալ, և կազմակերպության անդամ երկրների անվտանգության վրա դրա ազդեցության մասին, ինչպես նաև ՀԱՊԿ-ի արտաքին կապերի զարգացման հետագա քայլերի վերաբերյալ»,- նշել է Զախարովան։

Նրա խոսքով՝ ակնկալվում է, որ նիստի ավարտին կստորագրվեն արդյունքներն ամփոփող մի շարք փաստաթղթեր։

  • Կիսվել: