չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Հանեցին մեքենայից, քարշ տվեցին. Սաակաշվիլին նամակ է տարածել

Հանեցին մեքենայից, քարշ տվեցին. Սաակաշվիլին նամակ է տարածել

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին նամակ է հրապարակել, որտեղ նշում է, որ իրեն խաբեությամբ են տեղափոխել Գլդանիի բանտի բուժհաստատություն: Սաակաշվիլիի նամակը հանրությանը ներկայացրել է նրա փաստաբան Նիկա Գվարամիան, գրում է aliq.ge-ն:

«Ինձ քարշ տալով հանեցին մեքենայից, քարշ տվեցին գետնին ու մի քանի անգամ հարվածեցին պարանոցիս, իսկ ես այս անգամ դիմադրեցի։ Ինձ այստեղ խաբեցին, ասացին, որ ինձ տանում են քաղաքի սովորական կլինիկա, և չեղարկեցին բժիշկներիս, մորս և երեխաներիս հետ հանդիպումներս», — գրում է Սաակաշվիլին:

Ըստ նրա, երբ իրեն Գլդանիի բանտի ներս են տարել, բանտարկյալներից մեկը բղավել է. «Ահա, բռնվե՞լ ես ծիտիկ» և հայհոյել։ 

«Հետո բաժանմունքում ինձ մոտեցան ինչ-որ տարօրինակ տեսք ունեցող բժիշկներ և ես իսկապես հրեցի նրանց, քանի որ առանց իմ թույլտվության ինչ-որ դեղ էին ուզում ներարկել: Բոլորն ինձ հետ իրական հանցագործի պես են վարվում, իսկ իմ խցում անընդհատ հնչում են հանցագործների ճիչերը», — ասված է նամակում:

  • Կիսվել: