Հանդիպել են Էրդողանն ու Ալիևը
Անկարայում այսօր տեղի է ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ առ դեմ հանդիպումը։
Ըստ ադդրբեջանական ԶԼՄ-ների՝ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև էներգետիկ, տրանսպորտային, տնտեսական և առևտրային կապերի ընդլայնման, պաշտպանական, ռազմարդյունաբերական և այլ ոլորտներում համագործակցության հարցեր։
Նշվել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու հնարավորությունների ընդլայնումը, ընդգծվել է երկու երկրների համատեղ գործունեության կարևորությունը Միջին միջանցքի զարգացման գործում։
Ալիևը հերթական անգամ Թուրքիայի նախագահին հրավիրել է COP29, որին և Էրդողանը գոհունակությամբ է ընդունել։
Հանդիպմանը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ։