ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
ՀԱՄԱՍ-ը հրադադարի առաջարկի դրական պատասխան է տվել միջնորդներին. Ynet

ՀԱՄԱՍ-ը հրադադարի առաջարկի դրական պատասխան է տվել միջնորդներին. Ynet

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն Իսրայելի հետ հրադադարի առաջարկին դրական պատասխան է տվել միջնորդներին: Այս մասին հաղորդել է Իսրայելի Ynet լրատվական հարթակը: 

Ըստ պարբերականի՝ շարժման որոշման մասին կհայտարարվի առաջիկա ժամերին:

Ավելի վաղ արմատականներն իրենց Telegram ալիքում հայտնել էին, որ շարժումն ուսումնասիրում է այն առաջարկները, որոնք միջնորդներից ստացվել են Իսրայելի հետ Գազայի հատվածում հրադադարի շուրջ անուղղակի բանակցությունների ժամանակ: ՀԱՄԱՍ-ը չի հայտնել, թե հատկապես ինչ են բովանդակում քննարկվող նախաձեռնությունները: Ընդ որում, զինյալները պնդում են, որ հնարավոր համաձայնագիրը պետք է ներառի «Գազայում հրադադարի երաշխիքներ, այնտեղից իսրայելական զորքերի դուրսբերում և մարդասիրական օգնության մուտք անկլավ»: 

Հուլիսի 2-ին Maan լրատվական գործակալությունը հաղորդել էր, որ Գազայի վերաբերյալ նոր առաջարկը նախատեսում է 60-օրյա հրադադար, 10 պատանդների ազատ արձակում, 18 զոհված պատանդների մարմինների փոխանցում իսրայելական կողմին և իսրայելական բանակի ջոկատների հետքաշում շրջափակված անկլավի հարավում գտնվող «Մորագ» գծից, որն ընկած է Ռաֆահ և Խան Յունիս քաղաքների միջև:

 

 

  • Կիսվել: