երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՀԱՄԱՍ-ը հայտնում է Գազայում յոթ պատանդի զոհվելու մասին Իսրայելի հարձակումների հետևանքով

ՀԱՄԱՍ-ը հայտնում է Գազայում յոթ պատանդի զոհվելու մասին Իսրայելի հարձակումների հետևանքով

Գազայի հատվածում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է իսրայելցի 7 պատանդ: Այդ մասին հայտնում է «Սինհուա»-ն:

Գործակալությունը նշում է, որ նման տեղեկություն է տարածել ՀԱՄԱՍ-ի ռազմականացված «Իզ էդ-Դին ալ-Քասամի բրիգադներ» խմբավորումը: Հաղորդվում է, որ խմբավորումը կորցրել է կապը պատանդներին հսկող իր մարտիկներից մի քանիսի հետ, ավելի ուշ պարզելով 7 գերու մահվան հանգամանքը: Խմբավորման անդամներն առայժմ հայտնել են միայն երեք զոհված իսրայելցիների անունները՝ խոստանալով մյուսների մասին տեղեկություն հաղորդել առաջիկայում:

Հայտարարության համաձայն՝ հակամարտության սկզբից ի վեր իսլամիստական խմբավորումը իսրայելցի տասնյակ պատանդների է պահում Գազայում, որոնցից ավելի քան 70-ը սպանվել է իսրայելական ռազմական գործողությունների արդյունքում: Հունվարին իսրայելցի զինվորականները հայտարարել էին, որ Գազայի հատվածում դեռևս պահվում է 136 մարդ, այդ թվում՝ հիվանդներ, վիրավորներ, ծերեր, երեխաներ և կանայք։

  • Կիսվել: