ՀԱՄԱՍ-ը հրադադարի համաձայնագրի շուրջ խորհրդակցություններ է անցկացրել
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խորհրդակցություններ է անցկացնում՝ քննարկելու Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի հասնելու միջնորդների առաջարկները, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նշվում է, որ Շարժումն ընդգծել է, որ միջնորդները ջանքեր են գործադրում շրջանակային համաձայնագրի հասնելու և լուրջ բանակցություններ սկսելու համար։
«Մենք գործում ենք մեծ պատասխանատվությամբ և անցկացնում ենք ազգային խորհրդակցություններ՝ քննարկելու միջնորդ եղբայրների առաջարկները համաձայնության հասնելու համար,/ որը կերաշխավորի ագրեսիայի դադարեցումը և դուրսբերումը (իսրայելական բանակի-խմբ)»,-ասված է ՀԱՄԱՍ-ի տարածած հայտարարության մեջ։